Բայդենը հայտարարել է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է ռուսական կողմի հետ քննարկել խնդրահարույց հարցեր: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրի ղեկավարի խոսքով՝ նա գերատեսչություններից տարբեր տեղեկություններ է խնդրել Մոսկվային առնչվող թեմաների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, Միացյալ Նահանգները կարող է նաև համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման հարցում:

«Մենք և՛ կարող ենք գործել մեր երկրի շահերից ելնելով՝ «СНВ-3»-ի (Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիր.-խմբ. ) ընդլայնման հարցում, և՛ Ռուսաստանին հասկացնենք, որ մեզ անհանգստացնում է Նավալնու հետ վարվելակերպը, «Solar Winds» հետ կապված իրավիճակը կամ լուրերը Աֆղանստանում ամերիկացիների գլուխների համար տրվող մրցանակի մասին»,- ասել է Բայդենը:

Մոսկվան բազմիցս հերքել է բոլոր մեղադրանքները: