Կորոնավիրուսով հիվանդացել է 702 մարդ, մահացել՝ 23-ը

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, դեկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156142 դեպք, որոնցից 136766-ն` առողջացած, 2714-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15999 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 575910 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք: Ունենք 1128 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 663 է: