Ես Փաշինյանին ասել եմ՝ սպասիր Աստծո դատաստանին. Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հովիվ
Նիկոլ Փաշինյանը այսօր մտել էր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի՝ մոմ վառելու։ Եկեղեցում հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանը ցուցադրաբար հրաժարվել էր սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ հեռանալու ժեստ ցույց տալով։
Yerevan.Today-ի հետ զրույցում Պարգև քահանա Զեյնալյանը նշել է, որ չի Փաշինյանի ձեռքը չի սեղմել՝ անձնական դրդապատճառներից ելնելով։
Ճշտող հարցին՝ հայրենիքում տեղի ունեցա՞ծն էր պատճառ, Տեր հայրը պատասխանեց՝ իհարկե։
«Նիկոլ Փաշինյանին եկեղեցի մտնելիս չեմ տեսել, սենյակում էի։ Ես իրեն չեմ արգելել եկեղեցի մտնել, ես իրեն ասել եմ՝ սպասիր Աստծո դատաստանին»,- ասել է Պարգև քահանա Զեյնալյանը։

