Սյունիքի մարզի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սիրելի՛ սյունեցիներ, հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»,- գրել է Մելիքսեթ Պողոսյանը:

