Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում հայտնաբերվել է ևս 29 մարմին

Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել է 29 մարմին, որոնցից 27-ը զինծառայողի մարմիններ են, 2-ը՝ քաղաքացիական անձանց, Aysor.amի տեղեկացմամբ, ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Քաղաքացիական անձինք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Իսկ այսօր որոնողական խմբերն աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- ասել է Հունան Թադևոսյանը:

Մինչ այսօր ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 998 մարմին:

Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի 17-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր 36 մարմին, որից մեկը քաղաքացիական անձ է եղել՝ տարեց կին։