Հնարավո՞ր է սրբագրել մեր պատմության այս ամոթալի էջը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, հասարակական գործիչ Աշոտ Կոշկակարյանը։
Ինչո՞ւ ընկավ Շուշին, ի՞նչ է տեղի ունեցել իրականում, և որքանո՞վ են Արայիկ Հարությունյանի ելույթում ներկայացված փաստարկները՝ պատերազմը դադարեցնելու և Արցախի տարածքները թշնամուն հանձնելու մասին, համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում եռակողմ պայմանագիրը, ի՞նչ տարածքային զիջումների պիտի գնա Հայաստանը այդ պայմանագրով, և դա ինչ վտանգներով է հղի։
Առջևում դեռ մեծ փորձություններ են, և այժմ վարչապետը քաղաքացիական պատերազմ է հրահրում՝ պատերազմում տանուլ տալու մեղքը բարդելով քաղաքացիների վրա, որոնք իբրև այդպես էլ չգնացին երկիրը պաշտպանելու։
Ի՞նչ կլինի հետո, հնարավո՞ր է սրբագրել մեր պատմության այս ամոթալի էջը։
Մանրամասները՝ տեսանյութում

