Ստեփանակերտի ռմբահարումը մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերյան իր էջում գրել է.
«Այսօր Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածներ հասցրեց Ստեփանակերտի բնակավայրերին, այդ թվում՝ բժշկական կենտրոնին, ծննդատանն ու մանկական հիվանդանոցին:
Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների և նոր վնասների մասին: Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»:
Today #Azerbaijan targeted #Artsakh #Stepanakert civilian areas, incl. Rep. Medical Center, Maternity & Child Hospital, w/heavy missiles.
Just received word of new strikes on Stepanakert civilian areas, w/new destructions. Challenge to entire civilized world. #WarCrimes #Karabakh pic.twitter.com/hj60gPY6Og— Arayik Harutyunyan | Artsakh President (@Pres_Artsakh) October 28, 2020

