Գործող իշխանությունը տարրական պատկերացում չունի տնտեսության վերաբերյալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ, վերլուծաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ  Լևոն Մնացականյանը, որի հետ խոսեցինք մեր երկրի տնտեսական կառուցվածքի և տնտեսության ոլորտում կառավարության վարած քաղաքականության մասին։  Լևոն Մնացականյանի համոզմամբ՝ տնտեսության ոլորտում փոփոխություններ արձանագրելու համար պետք է փոխվի տնտեսության կառուցվածքը՝ արտահանում-ներմուծում հարաբերակցությամբ, այսինքն՝ պետությունը պետք է խրախուսի արտահանումն ու տեղական արտադրությունը, այնինչ մեզանում մեծ թիվ է կազմում ներմուծումը, որի դեպքում պետության գումարները հոսում են դեպի դուրս։

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ։ Ըստ այդմ՝ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն` այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ` հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ այդմ էլ կսահմանվի ապրանքի մաքսազերծման գին։ Այս փոփոխությունն էլ դժգոհություն է առաջացրել փոքր ու միջին առևտրականների շրջանում, որոնք նշում են, որ  նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան։ Սա էլ, ըստ առևտրականների, կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

Տնտեսագետը հաստատեց, որ նման վարչարարությունը բացասական ազդեցություն կունենան երկրի ներքին շուկայի և արտագաղթի պատկերի վրա, քանի որ շատ տնտեսվարողներ զրկվելով իրենց աշխատանքից, ստիպված աշխատանք կփնտրեն Հայաստանից դուրս։

Լևոն Մնացականյանն անդրադարձավ նաև գույքահարկի բարձրացմանը, կորոնավիրուսի ընթացքում տնտեսութան կրած վնասներին, ինչը, նրա հավաստմամբ, այս իշխանությունների ապաշնորհ կառավարման հետևանք է։

Մանրամասները՝ տեսանյութում