Պենտագոնը նշել է ՉԹՕ ուսումնասիրելու խումբ ստեղծելու պատճառները
Միացյալ Նահանգներում կստեղծվի աշխատանքային խումբ՝ չբացահայտված թռչող օբյեկտները ուսումնասիրելու համար, որպեսզի այս երևույթը ավելի մանրակրկիտ հետազոտվի: Այս մասին հայտարարել են Պենտագոնում:
«Աշխատանքային խմբի առաքելությունն է՝ հայտնաբերել, վերլուծել և կազմել ՉԹՕ- ների կատալոգներ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- ասված է ԱՄՆ ՊՆ-ի հայտարարության մեջ:
Երկրորդ աշխարհամարտից ի վեր տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մի քանի անգամ ձևավորել է ՉԹՕ-ի տարբեր հետազոտական թիմեր:
Այս տարվա ապրիլի վերջին Պենտագոնը հրապարակեց չբացահայտված թռչող օբյեկտների տեսանյութեր: Գերատեսչությունը նշել է, որ տեսանյութերից մեկը նկարահանվել է 2004-ին, մյուս երկուսը` 2015-ին: Ձայնագրված նյութերի իսկությունը հաստատվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից:

