Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ օրում մահացել է 16 քաղաքացի
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, ապաքինվել է ևս 560 մարդ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, արձանագրվել է մահվան 16 դեպք: Բուժառուները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:

