Կիևում կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. շրջանառվում է միտումնավոր հրդեհելու վարկածը

Կիևում մայիսի 25-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունող Ալեքսանդրովյան կլինիկական հիվանդանոցի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղի ունեցածի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կլինիկայի գլխավոր բժիշկ Լյուդմիլա Անտոնենկոն՝ նշելով, որ մասնագետները միտումնավոր հրդեհելու վարկածն են դիտարկում։

«Ամբողջ հարկով մեկ ծուխ է տարածվել, սակայն հիվանդանոցի աշխատակիցները կարողացել են արագ կողմնորոշվել, վերակենդանացման բաժանմունքից հիվանդներին տեղափոխել են այլ մասնաշենք և հրշեջ ծառայություն զանգահարել։ Զանգից կարճ ժամանակ անց հրշեջները դեպքի վայր են ժամանել, տեղայնացրել են կրակն ու չեզոքացրել այն։

Հրդեհի բռնկման համար «հոսանքալարի կարճ միացում» նախնական վարկածը չի հաստատվել, մասնագետները դիտարկում են միտումնավոր հրդեհման տարբերակը»,-գրել է գլխավոր բժիշկը։

Բարեբախտաբար, հրդեհից տուժածներ չկան, իսկ հասցված վնասն աննշան է։ Անտոնենկոն խոստացել է ամեն բան կարգի բերել և վերանորոգրել սենյակները։ Նա նաև հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն միտումնավոր նման քայլի դիմած անձին և կպատժեն նրան։

Пожежа в ОКЛ…Сьогодні, близько 18 години вечора, сталася пожежа в одному із корпусів Олександрівської клінічної…

Опубликовано Людмилой Антоненко Понедельник, 25 мая 2020 г.