Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ:

ՀՀԿ ԳՄ անդամ, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին»,- գրել է նա։