Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան «Théâtre du Soleil» թատրոնը
Ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերից կստանձնի փարիզյան Théâtre du Soleil («Արևի թատրոն») թատրոնի ղեկավարումը։ Այս մասին հայտնում է BFM. TV-ին։
Այդ պաշտոնում նա կփոխարինի 87-ամյա Արիան Մնուշկինին, որը ղեկավարել է հաստատությունը 1964 թվականից։
«Նա մեզ հետ կսկսի աշխատել արդեն 2027 թվականի գարնանից և սեպտեմբերին կստանձնի տնօրենի պաշտոնը», – հայտարարել է Մնուշկինը՝ նշելով, որ նշանակումը հաստատել է նաև մշակույթի նախարարությունը։
«Թատրոնի և կինոյի մարդ Սիմոն Աբգարյանը պատրաստվում է նոր էջ բացել իր երկար կարիերայում՝ ստանձնելով այս փորձարարական և ուտոպիական գեղարվեստական տարածքի ղեկը, որը գտնվում է Փարիզի Վենսենի «Cartoucherie du Bois de Vincennes» թանգարանում և հայտնի է իր էպիկական ներկայացումներով և քաղաքական ակտիվությամբ»,- նշել է կայքը։
Le Monde-ին տված հարցազրույցում Սիմոն Աբկարյանը նշել է, որ Théâtre du Soleil-ի ղեկավարի պաշտոնում ևս «կշարունակի նույն ճանապարհը՝ ժողովրդական, տոնական և բոլորի համար հասանելի»։
«Théâtre du Soleil-ը էպիկական, քաղաքական և փիլիսոփայական թատրոն է. դա այն է, ինչ ձևավորել է ինձ որպես ստեղծագործական անհատականություն», – ասել է նա։

