Հորմուզի նեղուցում երկու լցանավ պայթել է ականների վրա. Իրանի ԶՈւ

Հորմուզի նեղուցում երկու լցանավ պայթել է ականների վրա։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավերը նեղուցով անցել են չարտոնված երթուղով և բախվել ծովային ականների։ Պայթյունից հետո նավերի մեքենայական բաժանմունքներում հրդեհ է բռնկվել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել ուշադրություն դարձնել նախազգուշացումներին և նեղուցում օգտվել միայն թույլատրված երթուղիներից։