ՌԴ ԱԳ փոխնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կարգավորման հեռանկարները, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և դրա կարգավորման հեռանկարներին», – նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Հանդիպմանը քննարկվել է նաև Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո ընթացող դիվանագիտական ​​ջանքերի ընթացքը։