Ուկրաինայում հակամարտության կարգավորման «մեծ մրցանակը» կդառնա ոչ թե զինադադարը, այլ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վերագործարկումը. Քուշներ
Ուկրաինական կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների գլխավոր արդյունքը պետք է դառնա ՌԴ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նա հայտարարել է New York Magazine ամսագրին տված հարցազրույցում, Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում «մեծ մրցանակը» կդառնա ոչ թե զինադադարը, այլ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը, որոնց դեպքում չի լինի մշտական ագրեսիա։
Ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնացը նաև հույս է հայտնել, որ գոյություն ունի ուղի, որի դեպքում մարդիկ կկարողանան միասին ապրել և բիզնես վարել։
Ինչպես նոյեմբերի 5-ին հայտարարել է Քուշները, վաշինգտոնյան վարչակազմը կարծում է, որ Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության համար պահանջվում են պայմանավորվածություններ՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նույն օրը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են պայմանավորվածությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության վերաբերյալ։

