Զախարովան ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ խորհրդակցություններից հրաժարվելը կապել է «ահաբեկիչների ֆինանսավորման» հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրահանձնաժողովի՝ Եվրոպայում անվտանգության հարցերով Ռուսաստանի հետ երկկողմ խորհրդակցություններից հրաժարվելը։
«Զբաղված են ահաբեկիչների ֆինանսավորմամբ»,- РИА Новости-ին ասել է Զախարովան։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն հայտնել էր, որ պատվիրակությունը հրավեր է ստացել մեկնելու Մոսկվա, սակայն պատրաստ չէ Ռուսաստանի հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել։

