Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը

Լիբիայի ափերի մոտ ռուսական «Մերկուրի» ռազմանավի վրա հարձակման հարցով զբաղվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Տեղի ունեցածի վերաբերյալ լուրը կլինի ռազմական գերատեսչության կողմից, եթե այն նպատակահարմար համարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Դրանով զբաղվում է մեր պաշտպանական գերատեսչությունը, և եթե նպատակահարմար համարվի, տեղեկությունը նույնպես կտրամադրվի պաշտպանության գերատեսչության միջոցով։ Սակայն, իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել այս հարցի վերաբերյալ Զելենսկիի հայտարարությանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։