Ռուս-վրացական սահման տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

Ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի 93-107-րդ կմ-ում։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է առանց խոչընդոտների։ Սակայն Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն հակաձնահյուսային թունելներով։