«Մարտի 1»-ի գործով երեք զոհերի մահվան հանգամանքները դեռ բացահայտված չեն․ «Փաստինֆո»
2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևանում զանգվածային անկարգությունների վերաբերյալ «Մարտի 1»-ի գործով առ այս պահը սպանության որևէ դեպք բացահայտված չէ։ Իրավապահներին չի հաջողվել նույնականացնել, թե «Չերյոմուխա 7»-ի կիրառած ոստիկանության որ ծառայողի արձակած կրակոցից են մահացել Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը և Տիգրան Խաչատրյանը։ Դեռևս 2025թ․ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ 2023թ․ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, որից երեքի նկատմամբ՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու, մեկի նկատմամբ՝ արարքը կատարած չլինելու հիմքով։
Աղբյուրը նշում է՝ նրանց մեղադրանք առաջադրվել էր նախորդ իշխանությունների օրոք, իսկ Փաշինյանի իշխանության ժամանակ հետապնդումը դադարեցվել է։ Այժմ «Չերյոմուխայի» կիրառման դրվագով մեղադրյալի աթոռին է հայտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», ով մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

