ԱՄՆ-ն ու Չինաստանը կշարունակեն զարգացնել իրենց հարաբերությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:  

 «Մենք շարունակում ենք ամրապնդել այս բարեկամությունը, այն գնալով ավելի ու ավելի է սերտանում, և դա պարզապես հիանալի է»,- ասել է Թրամփը: