Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ անդրադառնալով անհետ կորած ադրբեջանցիների և ականային վտանգի խնդրին։

Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 4 010 քաղաքացի, իսկ Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։

Նա կրկին հայտարարել է, թե սպասում են Հայաստանից տեղեկություններ ավելի քան 200 այլ զանգվածային գերեզմանների, ինչպես նաև 2020–2023 թվականներին տեղադրված ականների քարտեզների վերաբերյալ: