Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունը. Ուշակով
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը և երկկողմ հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկել ենք եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը և քննարկել ենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր։ Դե, բնականաբար, անմիջականորեն շոշափել ենք նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը», – նշել է Ուշակովը։

