ՀՌՀ պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են․ հանձնաժողովի անունից մեկնաբանություններ են տեղադրվել
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման։ Դրա հետևանքով Հանձնաժողովի անունից տարբեր հրապարակումների տակ մեկնաբանություններ են տեղադրվել, ինչպես նաև փորձեր են կատարվել սահմանափակելու հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը։
Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ իրականացված ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։
Հանձնաժողովը հայցել է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

