Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է Չինաստանում հանդիպի Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է՝ այս շաբաթ Չինաստանում հանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հայտնում է Reuters-ը։

Թրամփը Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր հանդիպմանը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ներկայությունը կախված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինից։

«Ծինփինը մեկ ամիս առաջ այստեղ էր, և մենք նաև հանդիպելու ենք նախագահ Պուտինի հետ։ Հնարավոր է՝ հանդիպենք նաև Կիմ Չեն Ընի հետ: Դա լավ կլինի. մենք շատ բաների հասնելու հնարավորություն ունենք»,- ասել է Թրամփը: