ԱԺ օրակարգում չընդգրկվեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծը
ԱԺ-ն օրակարգում չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց։
Խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությունը կոչվում էր «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին նախագիծը քննարկվել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն։ Իսկ նոյեմբերի 16-ին «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգություններին։

