Ուկրաինական հարվածից հետո փակվել է Ղրիմի կամուրջը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ղրիմը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասին կապող Ղրիմի կամրջին։ Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։
Աքսյոնովի խոսքով՝ հարվածից հետո կամրջով երթևեկությունը սահմանափակվել է մինչև նոյեմբերի 16-ի կեսօր։ Դադարեցվել է նաև կամրջով գնացքների երթևեկությունը։ «Krymsky Veter» տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել https://t.me/Mintrans_Russia/12091 է, որ խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Սև և Ազովի ծովերի օդային տարածքներում։
Նույն օրը անօդաչու սարքեր են հարձակվել նաև Ռուսաստանի Ռոստովի մարզի Ազով քաղաքի վրա։ Հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթային պահեստում, իսկ մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է չորս արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհների մասին։

