ԵԺԿ կանանց խորհրդի կոնգրեսին ներկայացրել եմ ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակն ու դրանից բխող հետևանքները

Նոյեմբերի 12-14 ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ կանանց խորհրդի կոնգրեսին, բացառիկ հնարավորություն եվրոպական բազմաթիվ երկրների կին պաշտոնյաներին հերթական անգամ ներկայացնելու ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակն ու դրանից բխող հետևանքները։

Ես էլ, ինչպես շատ երկրների ներկայացուցիչներ, կցանկանայի իմ ելույթում և մասնավոր զրույցներում խոսել ԱԲ, կանանց, երեխաների խնդրների մասին, բայց ինչպես միշտ չեմ կարողանում թաքցնել այն ցավն ու անհանգստությունը, որի մեջ մենք ապրում ենք արդեն տարիներ շարունակ։ Արել եմ հնարավորը, օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու համար։

Նկարներում՝ ԵԺԿ կանանց խորհրդի նորանշանակ նախագահ Mairead McGuinness ի և խորհրդի պատվավոր նախագահ Doris Pack ի հետ։

Կարինե Աճեմյան