Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը հասավ իր ուզածին, բայց սա դեռ ամբողջը չէ…

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, կամ՝ մենք հիմա ՀԱՊԿ-ում կլինիկական մահվան մեջ ենք

 

Այսօր տեղի ունեցավ այն, ինչի մասին ՀԱՊԿ-ի ղեկավարության, Մոսկվայի, քաղաքագետների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների կողմից օրեր և ամիսներ շարունակ գրվում, հայտարարվում, զգուշացվում էր պաշտոնական Երևանին կամ, ավելի ճիշտ կլինի ասել, Նիկոլ հայադավին և իր իշխանական ոհմակին (չարախմբին):

Մոսկվայում այսօր ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում որոշում է կայացվել Երևանին զրկել կազմակերպության շրջանակներում ձայնի իրավունքից: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Քանի որ Հայաստանն արդեն մի քանի տարի չի կատարել իր պարտավորությունները, ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ, առաջարկվել է և որոշվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից»,- հայտարարել է Պեսկովը լրագրող Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում, որի ձայնագրությունը վերջինս տեղադրել է իր տելեգրամյան ալիքում:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՀԱՊԿ մասնակիցները նաև որոշում են կայացրել պաշտոնական Երևանին արգելել կազմակերպության շրջանակներում պատասխանատու պաշտոններում նշանակել իր ներկայացուցիչներին:

Նույն օրը Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի՝ կազմակերպության գործերին չմասնակցելուն: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Նիկոլը բազմիցս հայտարարել է ՀԱՊԿ-ի նկատմամբ իր երկրի հետաքրքրության կորստի մասին:

Մեկ օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Երևանը դեռ 2024 թվականից կազմակերպությանը ներդրում չի կատարում, այսինքն՝ չի վճարել նախատեսված անդամավճարները: ՀԱՊԿ մյուս մասնակիցներն այդ առնչությամբ նախատեսում էին կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, որը նախատեսում է կազմակերպության կոնոնադրության խախտողի՝ իր քաղաքացիներին կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոնների ներկայացնելու իրավունքի կասեցում և ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:

Ինչ-որ առումով կարելի է ասել, որ էլի լավ ենք պրծել, կարող էին մեզ ՀԱՊԿ-ից ընդհանրապես արտաքսել: Իսկ դա չեն արել հավանաբար հաշվի առնելով, որ Նիկոլը և իր ոհմակն այսօր իշխանական թամբին կան, վաղը չկան, մինչդեռ Հայաստանի և ՀԱՊԿ-ի անդամ այլ պետությունների համընկնող անվտանգային մարտահրավերները, պաշտպանական անհրաժեշտությունները և ռազմավարական շահերը չեն սահմանափակվում միայն այսօրով, վաղը դարձյալ նույնն են լինելու:

Ինչ նկատի ունենք հոդվածի վերնագրով արտահայտված այն մտքով, որ Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը հասավ իր ուզածին, բայց սա դեռ ամբողջը չէ… Նիկոլի և իր իշխանական ոհմակից ոմանց նպատակը ՀԱՊԿ-ում սոսկ մեր կլինիկական մահը չէ, այլ վերջնական մահը, այսինքն՝ հասնելը նրան, որ կազմակերպությունից Հայաստանին ընդհանրապես հանեն, կամ, եթե դա չանեն, ապա իրենք Հայաստանը հանեն ՀԱՊԿ-ից: Սակայն սա էլ դեռ ամենը չէ Հայաստանին իր անվտանգության արտաքին երաշխավորներից ու պաշտպաններից զրկելու առումով: Հայադավների օրակարգում է նաև Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացմանը հասնելը:

 

Արթուր Հովհաննիսյան