Ադրբեջանցի առևտրականը տոնական զեղչ է անում՝ ի պատիվ Փաշինյանի

Նոյեմբերի 9, 2026 թ․, Մոսկվա

Բարեկամներիցս մեկը հագուստ էր գնում։ Դրամարկղի մոտ պարզվեց, որ վաճառողն ադրբեջանցի է, և ասում է․

«Ради Пашиняна я вам сделаю скидку. Мы его очень любим, он единственный лидер, который всё поставил на свои места»։

Պատկերացնո՞ւմ եք։

Այդ ընթացքում Փաշինյանը ճամպրուկներն է հավաքում․ երկու օրից մեկնելու է Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման։ Այն Էրդողանի, որը մի քանի օր առաջ օկուպացված Շուշիում հրճվում էր Ադրբեջանի «հաղթանակով»։

Իհարկե կսիրեն։ Ինչո՞ւ չեն սիրի։

Այսօր լրացավ վեցերորդ տարին, ինչ հայի կյանքը բաժանվեց «առաջ» և «հետո»։ Իսկ ՀՀ մնացած քաղաքացիների համար սկսվեց «խաղաղության» դարաշրջանի փնտրտուքը։

Իշխանության կողմից ոչ մի ցավակցական ուղերձ չհնչեց։ Գուցե պետք է շնորհակալ լինել, որ գոնե Թաթայի համերգ չմիացրին և Երևանի փողոցներում փառատոն չկազմակերպեցին։

Մինչդեռ ադրբեջանցիները զվարճանում են․ տոնական զեղչեր են անում՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի։

Երբ թշնամու առևտրականը քո երկրի ղեկավարին «սիրում է», դա ահազանգ է։

Լրագրող  Նինա Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը