Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է. Մագդալենա Գրոնո
Եվրոպական միության համար Հարավային Կովկասի կարևորությունն անվիճելի է: Այդպես է եղել երկար ժամանակ, սակայն այժմ ավելի լայն հարևանության մեջ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներն է՛լ ավելի են ընդգծում այդ կարևորությունը․ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մագդալենա Գրոնոն «Հարավային Կովկասի տարածաշրջանային երկխոսության ֆորումի» մեկնարկին։
«Մենք առավել քան երբևէ հանձնառու ենք շարունակել խոր համագործակցությունը՝ թե՛ երկկողմ հարաբերությունների, և թե՛, մասնավորապես, տարածաշրջանային մակարդակում։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորման գործընթացներին, ապա Հայաստան-Ադրբեջան համատեքստում դրանք ընթանում են երկկողմ ձևաչափով, սակայն կա մեծ հնարավորություն՝ աջակցելու նախաձեռնություններին շատ գործնական եղանակով, և հենց դա էլ մենք փորձում ենք անել», — նշել է Գրոնոն։
Նրա խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է երկու երկրների համար՝ թողնելու հակամարտության ժառանգությունն անցյալում, ինչպես նաև իրականում զարգացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ տարածաշրջանային ձևաչափով։

