Սամվել Կարապետյանը վերցրել է իրեն հասանելիք շահույթի միայն 20-23 տոկոսը՝ ասում են հափշտակեցիր․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ը խլել են, ես ուղիղ ասում եմ, իրենք անգամ այս գրիչը չէին կարողանա խլել եթե իրենց դիմակավարվածները՝ ԱԱԾ, ՊՊԾ չլինեին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Ես չեմ պատկերացնում, որևէ անձ կամ կազմակերպություն, որը սա ուսումնասիրելով ու իմանալով կարող է այն ձեռք բերի։ Այս իշխանությունը հավերժ չի, այս իշխանությունը ուշ, թե շուտ գնալու է ու անկախ նրանից, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը՝ ՀԷՑ-ը վերադարձվելու է իր սեփականատիրոջը։ Դա արդարությունն է»,-ասաց նա։

Ղազինյանը նաև ընդգծեց, որ այսօր էլ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է Սամվել Կարապետյանը։ «Ինչ մնում է շահաբաժիններին, Սամվել Կարապետյանը սնանկության գնացող ընկերությունը լավարկելու արդյունքում 8 տարի անց վերցրել է իրեն հասանելիք շահույթի միայն 20-23 տոկոսը, այսինքն ունես շահույթ, դրա 20 տոկոսը հանում ես՝ ասում են հափշտակեցիր»,-բացատրեց Ղազինյանը։