Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և Կիպրոսի հարցի շուրջ վերջին զարգացումները, գրում է ermenihaber.am-ը:

Անկարան Կիպրոսի խնդրի կարգավորման միակ իրատեսական տարբերակ է համարում կղզում 2 պետությունների համակեցությունը՝ պահանջելով կիպրոսցի թուրքերի հավասարության և միջազգային հավասար կարգավիճակի ճանաչում։

Թուրքիան շարունակում է միջազգային հարթակներում պահանջել ինքնահռչակ ՀԿԹՀ-ի ճանաչումը։ Միաժամանակ ՄԱԿ-ի միջնորդությամբ շարունակվում են կողմերի միջև համագործակցությանն ուղղված բանակցությունները, սակայն նոր անցակետերի բացման հարցում առաջընթաց չկա։