Պուտինն ու Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինն ընդունել է Մոսկվայում գտնվող իրանցի պաշտոնյային։

Նոյեմբերի 2-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Պուտինն ու Ռեզային հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Գործակալության փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային իրադրությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Ասիային։ Նրանք նաև ընդգծել են Ռուսաստանի և Իրանի ռազմավարական գործընկերության շարունակման անհրաժեշտությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության մշակած գործողությունների ծրագրի հիման վրա։