Տրամաբանությունը հուշում է, որ քննիչներն անցած խուզարկության ժամանակ բանալի կամ այլ իր են կորցրել․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
«Մենք ականատեսն ենք հերթական քաղաքակ դեմարշի, ապօրինության, որն իրականացվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդների ու թիմի դեմ։ Ի՞նչ է նշանակում խուզարկություն մի վայրում, որտեղ արդեն խուզարկություն եղել է»,-հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի հետ կապված մյուս տներում իրականացվող խուզարկությանը։
Նրա խոսքով, կատարվողի տրամաբանությունը հուշում է, որ քննիչներն անցած խուզարկության ժամանակ բանալի կամ այլ իր են կորցրել։
«Սարկազմ է, չէ՞, ամեն ինչ կարող է լինի, բայց լրջություն չի կարող լինել այս ամեն ինչի մեջ։ Պարզ է, որ սա ինչի հետ է կապված։ Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ սահմանադրության նախագիծ պետք է դնեն շրջանառության մեջ։ Պարզ է, որ Սրբուհի Գալյանն այդ նախագծի հետ կապ ունի այնքան, ինչքան Դանիել Իոաննիսյանը։ Իոաննիսյանն ասաց, որ կապ չունի, քանի որ սահմանադրական խորհրդի անդամ է, բայց չի տեսել այդ նախագիծը։ Սրբուհի Գալյանին ո՞վ պետք է ցույց տված լինի, Հաջի՞ևը, թե՞ Բայրամովը,-ասաց Ղազարյանը և շարունակեց,-
-Այդ նախագիծը գրել են Ադրբեջանում, թարգմանության հարցում չգիտեմ, ով պիտի թարգմանած լինի, դա էլ իրենք կլինեն արած»։

