Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման

Իրանի և Ադրբեջանի սահմանին արձանագրվել է բալիստիկ հրթիռների ենթադրյալ տեղակայում։ Այս մասին, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնում է Araz News-ը։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին Իրանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Արաքս գետի հարավային ափին։ Սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում, ենթադրաբար, պատկերված են հրթիռային կայանք և մի քանի միավոր ռազմական տեխնիկա։

Այս հաղորդագրությունների ֆոնին իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են Մոջթաբա Խամենեիի և բարձրաստիճան զինվորական հրամանատարների հանդիպման մասին։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ զինվորականները զեկուցել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մասին։