Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂ
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ նոյեմբերի 3-ին ընթանում է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող հերթական դատական նիստը։
Մկրտիչ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական կամ լիազորությունները օգտագործելով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով։ Նա մեղադրանքները չի ընդունում։
Սրբազանը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերին, և դատարանը մի քանի անգամ երկարաձգել է նրա կալանքի ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունները։

