ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ ԱՄԷ-ում բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում։ Հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։

«Միացյալ Նահանգները կմիջնորդի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային մակարդակի բանակցություններ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում», – գրել է Վիտկոֆը սոցիալական ցանցերում։

«ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ հանդիպումից առաջ ամերիկացի բանակցողները Բրյուսելում Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ կքննարկեն Ուկրաինայի համար երաշխիքները և ապագա անվտանգության ճարտարապետության ուրվագծերը։