Նոյեմբերի 2-7-ը «Զվարթնոց»-ում կգործեն չվերթների ժամային սահմանափակումներ

Նոյեմբերի 2-7-ը օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ կգործեն չվերթների իրականացման ժամային սահմանափակումներ։ Մասնավորապես, նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00։

Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։