Աշխարհում ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից
Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլ շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։
Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից։

