Արցախից բռնի տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձինք իրենց կեցության և այլ ծախսերը հոգալու համար կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ նաև 2027 թվականին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այսպիսով, առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027 թ. հուլիս։ Միաժամանակ, 2027 թ. ապրիլից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ։ Կառավարությունը, ըստ իր ներկայացրած պատճառաբանության, այսպիսով նպատակ ունի խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։