Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա՝ գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմը։

Այցի ընթացքում Փեզեշքիանը ելույթ կունենա գագաթնաժողովում, ինչպես նաև կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և միջոցառմանը մասնակցող մի շարք այլ առաջնորդների հետ։