Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարգավորել եմ ութ պատերազմ և հակամարտություն, որոնք քիչ էր մնում վերածվեին պատերազմների: Դրանցից մի քանիսը նոր-նոր էին սկսվել, և, ինձ թվում է, մենք մոտ ենք նրան, որ վերջ դնենք ևս երկուսին: Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը մոտենում է այդ փուլին»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում իր աջակիցների առջև:
Թրամփը հավելել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմը նույնպես շատ շուտով կմոտենա ավարտին:
«Այսպես թե այնպես, ինձ համար գրեթե նշանակություն չունի, թե կոնկրետ ինչպես: Բայց այսպես թե այնպես դա տեղի կունենա շատ շուտով, և բենզինի ու նավթի գները կնվազեն»,- համարում է ԱՄՆ նախագահը:

