Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինը
Գրող Լևոն Ջավախյանը գրում է.
«ՀԱՆԳԱՎ ԻՆՉՊԵՍ ՄՈՄԸ
Էս օրերին լրանում էր իմ ու Կարինեի ամուսնության 50-ամյակը։ Ուզում էի նշենք։ Ես ստույգ ամուսնության օրը չգիտեի։ Ինքը լավ գիտեր։ Ինչ արի, չարի օրը չասաց։ Ճամփորդ էր։ Մոմի պես հալվում էր…
Էսօր առավոտյան ժամը 9-ի կողմերը մարեց…
Հոգեհանգստի ու հուղարկավորության ստույգ օրը և ժամը լրացուցիչ կհայտնենք»:

