ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
ՌԴ-ին Ուկրաինայում խաղաղություն է անհրաժեշտ, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչինչ չի փոխվել։ Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հյատարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը։

