ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով

ՌԴ-ին Ուկրաինայում խաղաղություն է անհրաժեշտ, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչինչ չի փոխվել։ Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար»,-  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հյատարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը։