Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում
«Զօրութիւն սուրբ խաչի քո Քրիստոս, որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի, սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ» (Շարական)։
Այս կիրակի՝ Գյուտ Խաչի տոնի առիթով, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ հրավերով եկեղեցական ծուխի և հոգևոր հովվի։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։
Թող Քրիստոսի Սուրբ Խաչի զորությունը պահպանի մեզ ամեն տեսակ փորձությունից։

