Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այդ մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
«Ստեփանավանում լայնածավալ քաղաքական հետապնդումներ ու ձերբակալություններ են։ Այս վարքագիծը իշխանությունների վախի հերթական դրսևորումն է»,- նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում` «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Ձերբակալվել է 14 անձ։ ՔԿ-ից հայտնել են, թե խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում:
Մանրամասները՝ տեսանյութում։

