«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում: «Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: