Ամենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոն վարչական շրջանում է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի ( հոկտեմբերի 7-13-ը) վերաբերյալ։ Ըստ այդմ, Երևանում օդն առավել աղտոտված է Կենտրոն վարչական շրջանում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,
- Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը, և 12-ից 13-ը,
- Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-ից 13-ը,
- Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում` չեն գերազանցել։

